HOME  
Logo

 


Համաշխարհային շուկայում բենզինի գների աճի տենդենցը, որն իր անմիջական անդրադարձն է ունենում Հայաստանի շուկայի վրա, ինչպես նաեւ օրեցօր ավելացող ավտոմեքնաների քանակն ավելի արդիական է դարձնում դրանց վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրումը: Սակայն այստեղ անհրաժեշտ է խստագույնս պահպանել ճնշման տակ աշխատող անոթների շահագործման անվտանգության պայմանները, որոնք բնականաբար չեն կարող ապահովվել պատահական ձեռնարկություններում կամ առավել եւս անհատների մոտ: «ԷՔՍՊԵՐՏ ԹԵՉ» ՍՊԸ-ն խորհուրդ է տալիս օգտվել միայն համապատասխանության սերտիֆիկատ ունեցող կազմակերպություններից, որպեսզի ապահովագրված լինեք անորակ գազաբալոններից եւ ծառայություններից:
 
«ԷՔՍՊԵՐՏ ԹԵՉ» ՍՊԸ-ն առաջարկում է սերտիֆիկացում հետեւյալ ծառայությունների գծով.
- Ծառայություններ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վերասարքավորման
- Ծառայություններ սեղմված բնական գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային
Մանրամասն...